Ուշադիր կարդա՛։
Բազմիմաստ են մեկից ավելի իմաստ ունեցող բառերը:
Հոմանիշ են մոտ իմաստ ունեցող բառերը:
Հականիշ են իմաստով հակառակ բառերը:
Համանուն են գրությամբ կամ արտասանությամբ նույն կամ մոտ, բայց իմաստով տարբեր բառերը:
Դարձվածքները բառակապակցություններ են, որոնց մեջ մտնող բառերն իրենց հիմնական իմաստով չեն գործածվում:
Իսկ հիմա կատարի՛ր առաջադրանքները։
1.Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանում և նշի՛ր դեղինով։
Հեռվում երևացին նավեր: (ի՞նչ, ինչե՞ր)
Հեռվում երևացողը նավ էր: (ի՞նչ, ինչե՞ր)
Քաղաքում կային այգիներ: (ի՞նչ, ինչե՞ր)
Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը, ինչե՞րը)
Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ, ինչե՞ր)
Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ի՞նչ, ինչե՞ր)
Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ինչե՞ր, ի՞նչ աներ)
Ձեր տղան էր եկել: (ո՞վ, ովքե՞ր)
Տղաներ եկան, որ օգնեն: (ո՞վ, ովքե՞ր)
Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)
Տղան փետուրնևրից սարքել էր նետեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)
Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)
2. Ընդգծված յուրաքանչյուր բառը մե՞կ առարկա է ցույց տալիս, թե՞ մեկից ավելի://
Մեր ձեղնահարկում կատվի ձագեր գտա:
մեկից ավել
Որջից դուրս եկողը ձագ էր:
մեկ
Որդին պահարանն էր բերել ու դրել սենյակի անկյունում:
մեկ
Դպրոցին այսպիսի պահարաններ են պետք:
մեկից ավել
Երկնքում նորից թռչուններ երևացին:
մեկից ավել
Վանդակի թռչունն էր դուրս եկել:
մեկ
Հատիկը հավաքողները մրջյուններ են:
մեկից ավել
Ձմռանը պատրաստ սպասողը մրջյունն էր:
մեկ
Գոռացողը պահակն էր:
մեկ
Պահակներ կարգեք, որ ապահով լինեք:
մեկից ավել
3.Կետերի փոխարեն գրի´ր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունը:
Ծառերին արթնացնողը քամին էր (քամին էր, քամիներ):
Այդ օրվանից հետո շատ քամիներ (քամին էր, քամիներ) են փչել:
Տարբեր պարեր (պարեր, պար էր) են սովորեցնում դպրոցում:
Դա չտեսնված մի պար էր (պարեր, պար էր):
Պարտեզի բոլոր ծաղիկները սպիտակ են (սպիտակ են, սպիտակեն):
Եթե բոլոր ծաղիկները միանգամից սպիտակեն (սպիտակ են, սպիտակեն), լա՞վ կլինի:
Թող հենց հիմա աչքերը փակեն (փակ են, փակեն) ու քնեն:
Բոլոր դռները փակ են (փակ են, փակեն), մի՞թե տանը մարդ չկա:
Անծանոթ համեր (համ էր, համեր), այդ մրգից չէի կերել:
Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշերը տարբեր համեր (համ էր, համեր) ունեն:
4. Նախադասությունների մեջ ընդգծված արտահայտությունները փոխարինի´ր հոմանիշ բառերով:
Այս աղջիկը մատի վրա խաղացնում է(մոլորեցնում է) բոլորիս:
Հանկարծ սիրտը դող ընկավ(վաղեցավ). բա որ գազանը նորից գա, ինքն ի՞նչ է անելու:
Ա՜յ քեզ պատմություն, լսողների մազերը բիզ-բիզ(զարմացան) էին կանգնել:
Մի մատ երեխա է(պոքրիկ է), բայց ինչե՜ր գիտի:
Ձեռ ու ոտից ընկած(տկան) մի մարդ բացեց դուռը:
5.Փորձի´ր բացատրել, թե ինչո՞ւ են ընդգծված արտահայտությունները կոչվում «դարձվածքներ», եթե դարձված նշանակում Է «շրջված», «փոխված»:
6. Տրված դարձվածքների իմաստները բացատրի´ր:
Օրինակ՝
ջրից չոր դուրս գալ — փորձանքից, նեղ վիճակից ազատվել:
Սիրտ տալ- Քաջալերել, խրախուսել, հոգին առնել- Չարաչար տանջել, գլուխը կորցնել- Շփոթվել, մոլորվել, շշկլվել, շշմել, արևը խավարել- Արեգակը խավարման վիճակի մհջ ընկնել, հալից ընկնել- Մաշվել, հյուծվել, սիրտը վկայել- Որևէ բանի նախազգացում ունենալ, երես ղարձնել-հեռանալ, սիրտ անել-սիրել, բկին չոքել-անհանգստացնել ճնշել:
7. Աչքի ընկնել, ձեռ քաշել, գլուխ պահել, ոտքի վրա, ծայրը ծայրին հասցնել, օրերը հաշվված են արտահայտությունները նախադասությունների մեջ գործածի´ր։
Փոքրիկը աչքի էր ընկնում իր աշխուժությամբ։
Տղան ամբողջ աշխանտանքի վաղտ գլուխ էր պահում։
գործերը ծայր ծայրին ավարտեցինք։
արագիլները միշտ կանգնում են մեկ ոտքի վրա։
Տղան խաղի ընթացքում ընկերոջ ձեռքը քաշեց վնասեց։
ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Օրինակ՝
1.Գիտնականը հետաքրքրվողներին իր հայտնաբերած կենդանու մարմնի բոլոր մասերը ցույց տվեց, միայն գլուխն էր կորցրել:
2.Ուրախությունից գլուխը կորցրել էր: